211652_close_icon
views-count937 դիտում article-date 13:21 16-06-2023

ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը հանդիպել է Սուրբ Աթոռի (Վատիկան) առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ընդունել է Սուրբ Աթոռի (Վատիկան) առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին: Հայտնում է ԿԳՄՍՆ-ն։

Ողջունելով հյուրին՝ Արա Խզմալյանը  հույս հայտնել, որ երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի շրջանակում համագործակցային կապերն առավել կամրապնդվեն, և կիրականացվեն համատեղ նոր ծրագրեր:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև մշակութային քրիստոնեական ժառանգության պահպանման, տարածման, միջազգայնացման համատեղ նախագծեր: Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ում Վատիկանի դեսպանատան՝ Սուրբ Աթոռի նստավայր առաքելական նվիրակության հիմնմանը, որը մեծ խթան կհանդիսանա միջմշակութային կապերի խորացմանն ու զարգացմանը:

Քննարկվել են նաև Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-րդ տարելիցի շրջանակում (ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների օրացույցում` 2022-2023 թթ. երկամյակի համար) երկկողմանի կարևոր արժեքներն ասպարեզ բերելու և համատեղ նախաձեռնություններով հանդես գալու հնարավորությունները:

Արա Խզմալյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել, որ անգնահատելի է Սուրբ Աթոռի առաքելությունը խաղաղասիրական արժեքների հաստատման գործում  և վստահություն հայտնել, որ քրիստոնեական արժեքների նկատմամբ պատասխանատվությունը համընդհանուր է:

Կողմերը  պատրաստակամություն  են հայտել համագործակցային ջանքերն ուղղել մշակույթի ոլորում համատեղ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնությունների և ծրագրերի իրականացմանը:

Նմանատիպ նյութեր