886 դիտում
22:00 14-06-2023
ԱՀ ՊԵԿ-ն արձանագրել է հաստատվածից բարձր գներով ապրանքների իրացման 8 դեպք
Ի գիտություն տնտեսավարող սուբյեկտների տեղեկացնում ենք, որ ապրանքների շրջանառության, այդ թվում՝ իրացման գների ձևավորման հատուկ կարգի դրույթների խախտումները բացահայտելու և կանխելու նպատակով Արցախի Հանրապետության պետական նախարարի հանձնարարությամբ պետական եկամուտների կոմիտեի կողմից մանրածախ վաճառքի կետերում իրականացվում են ուժեղացված հսկողական միջոցառումներ, որոնց արդյունքում հունիսի 14-ին 8 տնտեսավարող սուբյեկտների մոտ արձանագրվել են հաստատված գներից բարձր գներով ապրանքների իրացման դեպքեր։
Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից:
«Կոմիտեն իրազեկում է, որ հետևողականորեն շարունակելու է հսկողական աշխատանքները, և կրկին հորդորում բոլոր տնտեսավարող սուբյեկտներին գործունեությունն իրականացնել օրենսդրության պահանջներին համապատասխան։ Լայն սպառման ապրանքատեսակների՝ հաստատված գներից բարձր գներով իրացման կամ իրացվող ապրանքատեսակների վրա գնապիտակների բացակայության ցանկացած դեպք արձանագրվելու պարագայում խախտումներ թույլ տված տնտեսավարող սուբյեկտները կենթարկվեն օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության», - ասված է հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր
2329 դիտում
12:36 25-12-2020
Թուրքական ապրանքների ներմուծման արգելքը տարածվում է բոլոր երկրներից ներմուծվող ապրանքների վրա. ՊԵԿ
Այս բաժնից
712 դիտում
19:52 27-12-2024
«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը փոխանցվեց ՀՀ կառավարությանը
763 դիտում
19:40 27-12-2024
Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Հայաստան» խմբակցության նիստ
751 դիտում
19:33 27-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Կապանի մասնաճյուղը