2359 դիտում
12:36 25-12-2020
Թուրքական ապրանքների ներմուծման արգելքը տարածվում է բոլոր երկրներից ներմուծվող ապրանքների վրա. ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2020թ.-ի դեկտեմբերի 31-ից գործելու է ՀՀ կառավարության 20.10.2020թ. թիվ 1708-Ն որոշման հավելվածով սահմանված [url=https://www.e-gov.am/u_files/file/decrees/kar/2020/10/1708_1.pdf]ցանկում ընդգրկված թուրքական ծագման ապրանքների[/url] ներմուծման վերաբերյալ արգելքը՝ 6 ամիս ժամկետով։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն այս մասին հաղորդագրություն է տարածել.
«Մինչև 2020թ.-ի դեկտեմբերի 31-ը ներմուծված ապրանքների նկատմամբ նշված արգելքը չի գործի միայն այն դեպքում, եթե մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը այդ ապրանքների նկատմամբ իրականացվեն բոլոր համապատասխան մաքսային գործառնությունները, մասնավորապես՝ դրանք հայտարարագրվեն «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով, վճարվեն համապատասխան մաքսային վճարները և ապրանքները բաց թողնվեն մինչև նշված օրը։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հորդորում է նաև հետայսու ապրանքների առևտրային փաստաթղթերում նշում կատարել ծագման երկրի վերաբերյալ, իսկ հնարավորության դեպքում և (կամ) մաքսային մարմնի պահանջով ներկայացնել ծագման երկրի հավաստագիր կամ հայտարարագիր։
Հիշեցնենք, որ ներմուծման արգելքը տարածվում է բոլոր երկրներից՝ Թուրքիայից, Վրաստանից և այլ, ներառյալ ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծվող թուրքական ծագման նշված ապրանքների վրա։
Զգուշացնում ենք, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ուժեղացված մաքսային հսկողություն է իրականացվելու այդ ապրանքների նկատմամբ, ներառյալ ֆիզիկական զննում, որը իրականացվելու է մաքսային հսկողության իրականացման վայրերում տեղադրված տեսախցիկների ներքո։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հորդորում է խստագույնս պահպանել ՀՀ կառավարության 20.10.2020թ. թիվ 1708-Ն որոշմամբ սահմանված դրույթները և զերծ մնալ հնարավոր խախտումներից»,- ասված է ՊԵԿ հաղորդագրության մեջ։
Նմանատիպ նյութեր
2301 դիտում
14:51 16-10-2020
Բաբկեն Թունյանը պարզաբանում է՝ ինչո՞ւ է թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքը ժամանակավոր` 6 ամսով
3116 դիտում
15:21 24-06-2021
ՀՀ կառավարությունը ևս 6 ամսով երկարաձգել է թուրքական ապրանքների ներմուծման արգելքը
1993 դիտում
22:00 04-01-2022
Բաբկեն Թունյանը մեկնաբանել է թուրքական ապրանքների ներմուծման արգելքը չերկարաձգելու որոշումը
Այս բաժնից
442 դիտում
14:28 22-01-2025
Արսեն Թորոսյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
931 դիտում
14:17 22-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա
529 դիտում
13:59 22-01-2025
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը