36979 դիտում
16:59 13-06-2023
Ծնունդդ շնորհավոր լեգենդ դարձած, հայ ազգի պարծանք, աշխարhահռչակ ծանրորդ Յուրի Վարդանյան․ Կոմիտասի պանթեոնում լեգենդի հարազատներն ու ընկերները ծաղիկներ խոնարհեցին ու խնկարկում կատարեցին նրա շիրիմին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 13-ին, աշխարհահռչակ մարզիկ, լեգենդար Յուրի Վարդանյանի ծննդյան օրն է։ Այսօր Կոմիտասի անվան պանթեոն՝ նրա շիրիմին էին այցելել նրա մայրը, քույրերը, որդին, հարազատ-բարեկամներ, ընկերներ, այդ թվում՝ Վանաձորից, Գյումրիից, Երևանից։
Ներկաները ծաղիկներ խոնարհեցին Յու․ Վարդանյանի շիրիմին, ապա կատարեցին խնկարկում և խորհրդանշական 67 թիվը ազդարարող տորթը կտրեցին։
Լեգենդի շիրմին մայրը մոտ 30 րոպե մտովի զրուցում էր որդու հետ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ինչքան էլ փորձեն որոշ մարդիկ մոռացության մատնեն լեգենդար Յու․ Վարդանյանին, միևնույն է՝ նրանց երազախաբություն է սպասվում։
Ցավալի է, որ այսօր կառավարական մակարդակով, անգամ՝ Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնյաները, ովքեր ժամանակին հպարտացել են Յուրի Վարդանյան լեգենդով և նույնիսկ ցանկություն են հայտնել նրա հետ լուսանկարվելու, նրա սեղանի շուրջ նստելու ու մի քանի րոպե զրուցելու մասին, այսօր ցավոք չայցելեցին լեգենդի շիրմին։
Աշխարհահռչակ ծանրորդ Յուրի Վարդանյանը դարերով կհիշվի թե՛ հայոց պատմության, թե՛ ծանրամարտի պատմության էջերում, բայց շատ չինովնիկներ, ովքեր պարտավոր էին այսօր առաջինն այցելել Կոմիտասի անվան պանթեոն և հիշել լեգենդին, կհայտնվեն պատմության լուսանցքում։
Յու․ Վարդանյանը ծնվել է 1956 թվականի հունիսի 13-ին։ 1977 թվականին ստացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչում։ 1980 թվականին ավարտել է Լենինականի Մանկավարժական Ինստիտուտը։ 1977-1979, 1980-1981, 1983, 1985 թվականներին նա դարձել է աշխարհի չեմպիոն և գավաթակիր։ 1980 թվականին օլիմպիական չեմպիոն։ 1977-1978, 1980-1981, 1983 թվականներին Եվրոպայի չեմպիոն և գավաթակիր։ 1977, 1979, 1981 թվականներին ԽՍՀՄ չեմպիոն և 1976 թվականին գավաթակիր։
1978-1981 թվականներին ճանաչվել է աշխարհի լավագույն ծանրորդ։ 1980 թվականին միջին քաշում առաջինը, երկամարտի ցուցանիշը հասցրել է 400 կգ-ի։ 1980 թվականին Մոսկովյան օլիմպիադայում արժանացել է «ոսկե կիլոգրամներ» մրցանակին։ Մինչև 1985 թվականին տարբեր մրցումներում նվաճել է 111 ոսկե մեդալ, սահմանել աշխարհի 43 ռեկորդ։
1970 թվականից իր հորղեղբոր՝ Սերգեյ Վարդանյանի ղեկավարությամբ Յուրի Վարդանյանը լրջորեն սկսում է զբաղվել ծանրամարտով։ 1975-1976 թվականներին դարձել է աշխարհի և Եվրոպայի պատանեկան չեմպիոն 75 կգ քաշային կարգում։ 1977 թվից ԽՍՀՄ ազգային հավաքականի անդամ էր։
1980 թվականին իր առաջին խոշոր նվաճմանը Յուրի Վարդանյանը հասավ Մոսկվայի օլիմպիական խաղերի ժամանակ։ Հանդես գալով 82,5 կգ քաշային կարգում՝ նա նվաճեց ոսկե մեդալ և սահմանեց ռեկորդ՝ միջին քաշային կարգում բարձրացնելով գումարային 400 կգ։
Հաջորդ տարիների ընթացքում Յու․ Վարդանյանը շարունակում էր մնալ իր քաշային կարգում անգերազանցելի։ 1985 թվականին Յու․ Վարդանյանը հաղթեց աշխարհի առաջնությանը։ Նույն թվին նա ընտրվել է Հայկական ԽՍՀ-ի գերագույն խորհրդի անդամ և սկսել զբաղվել քաղաքական գործունեությամբ։
1991 թվականին մեկնել է ԱՄՆ, որտեղ էլ բնակություն է հաստատել։ Այնտեղ ակտիվ զբաղվել է մարզչական և հասարակական գործունեությամբ։ Նա մարզել է իր տղային՝ Նորայր Վարդանյանին, որը 2008 թվականին դարձել է ծանրամարտի ԱՄՆ-ի չեմպիոն 94 կգ քաշային կարգում։
2009 թվականին նշանակվել է Հայաստանի նախագահի խորհրդական։ 2013 թվականի մայիսի 8-ին ազատվել է ՀՀ Նախագահի խորհրդականի պաշտոնից և նշանակվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար։
2014 թվականի հունիսի 24-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 330+
330+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2245 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2905 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2422 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում