211652_close_icon

Հայաստանն ունի հրաշալի ֆուտբոլիստներ, լավ մարզիչներ, բայց մրցավարությունը սպանում է հայկական ֆուտբոլը․ «Նոա»-ի գլխավոր մարզիչ

views-count379 դիտում article-date 15:11 23-11-2025
«Նոա»-ի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչն Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 թթ. մրցաշրջանի 14-րդ տուրի «Ալաշկերտի» դեմ խաղից հետո (2-2) խոսել է հայկական ֆուտբոլում առկա մեծ խնդրի, հայկական ֆուտբոլի ապագայի և առաջնության արդարության մասին:

«Հայաստանն ունի տաղանդավոր երեխաներ, հրաշալի ֆուտբոլիստներ, լավ մարզիչներ: Հայկական ֆուտբոլի խնդիրներն ամենևին նրանց պատճառով չեն: Խնդիրն այլ տեղ է. քանի դեռ մրցավարությունն ու լիգան այս մակարդակում են, հայկական ֆուտբոլը չի զարգանա:

Մրցավարությունը սպանում է հայկական ֆուտբոլը: Դա իմ համար չեմ ասում, այլ հայկական ֆուտբոլի գալիք սերնդի, որոնք իսկապես ունեն ապագա»,- Պերկովիչի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։

Աղբյուրը՝ Armsport

 

Նմանատիպ նյութեր