21652 դիտում
09:45 12-06-2023
Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ բախվել են BMW X5-ն ու 2 Mercedes-ներ. 4 վիրավորները երեխաներ են․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 31 կն հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 74-ամյա Վանիկ Ա․-ի վարած BMW X5 մակնիշի, 24-ամյա Արթուր Մ.-ի վարած Mercedes C180 մակնիշի և 27-ամյա Լիդա Վ.-ի վարած Mercedes S500 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Լիդա Վ․-ի ուղևորներ՝ 8-ամյա Մինաս Հ․-ն, 3-ամյա Մարիաննա Հ․-ն, 5-ամյա Միլենա Հ․-ն և 7-ամյա Միհրան Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
Նմանատիպ նյութեր
31679 դիտում
10:11 15-04-2019
Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են 2 BMW-ներ, 2 Mercedes-ներ, 2 Toyota-ներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
9360 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին