211652_close_icon
views-count1063 դիտում article-date 12:32 11-06-2023

Քերոբյանը և Արսենյանը Ջերմուկում հանդիպել են Զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը աշխատանքային այցով Ջերմուկում է եղել։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը։

«Զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են (սեպտեմբերյան ագրեսիայից հետո) ոլորտի զարգացմանն ուղղված քայլերը` ինչպես կառավարության, այնպես էլ մասնավոր հատվածի կողմից իրականացվող ծրագրերը, նաև առաջիկայում նախատեսվող հանդիպումների, փառատոնների, միջոցառումների և տեղեկատվական արշավների կազմակերպումը»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր