1593 դիտում
20:01 13-04-2016
«Վերնիսաժի» բարեկարգման և արդիականացման նախագծերը քննարկվել են զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ
Երևանի քաղաքապետարանում շարունակվում են մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի «Վերնիսաժի» հատվածի վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման և բարեկարգման նախագծային առաջարկների քննարկումները:
Հերթական հանդիպում-քննարկումը զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ էր: Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի և ծրագրի պատասխանատուների հետ հանդիպմանը մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի տնօրեն Արման Խաչատրյանը, Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության, Հայաստանի զբոսավարների ասոցիացիայի ներկայացուցիչները, Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը, համայնքային թանգարանների տնօրեններ և ոլորտի ակտիվ ներկայացուցիչներ:
Քաղաքապետի տեղակալը, կարևորելով մայրաքաղաքում զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերը, ընդգծել է, որ «Վերնիսաժի» բարեկարգման և արդիականացման ծրագրի իրագործումը ևս մեկ քայլ է՝ Երևանն ավելի ներկայանալի դարձնելու համար:
«Վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանը, ի դեմս մշակույթի և տուրիզմի վարչության, մայրաքաղաքում զբոսաշրջության զարգացման ուղղությամբ ունի իր հստակ քաղաքականությունը, որի շնորհիվ Երևան այցելող զբոսաշրջիկների համար մեր քաղաքն ավելի հետաքրքիր դարձնելու համար բազմաթիվ նախագծեր են կյանքի կոչվել:
Առաջիկա մեր ծրագրերում «Վերնիսաժի» արդիականացումն այս առումով կարևորագույն ծրագրերից մեկն է, որն, անշուշտ, կնպաստի նաև ոլորտի զարգացմանը: Նախագծերի քննարկման փուլում մենք առանձնահատուկ կարևորում ենք նաև ձեր կարծիքներն ու առաջարկները»,-նշել է Դավիթ Օհանյանը:
Ներկաները, ողջունելով «Վերնիսաժի» տարածքի բարեկարգման և արդիականացման, ինչպես նաև այն որպես զբոսաշրջային վայր դարձնելուն միտված Երևանի քաղաքապետարանի ծրագիրը, ընդգծել են, որ այն մեծապես կնպաստի քաղաքային զբոսաշրջության զարգացմանը: Ոլորտի մասնագետները, ծանոթանալով նախագծերին, ներկայացրել են իրենց մոտեցումներն ու առաջարկները: Մասնավորապես, «Վերնիսաժի» տարածքում զբոսաշրջային ավտոբուսների կայանման համար առանձին կայանատեղիներ ունենալու առաջարկի առնչությամբ քաղաքապետի տեղակալը տեղեկացրել է, որ այն անպայման հաշվի կառնվի նախագծերում:
Ընդգծելով, որ վերակառուցումից հետո «Վերնիսաժը» Երևան այցելող զբսաշրջիկներին ներկայացվելու է որպես մայրաքաղաքի և, առհասարակ, հայկական մշակույթն ու ավանդույթները ներկայացնող յուրօրինակ այցեքարտ, ներկաները կարևորել են նաև տարածքում արվեստանոցների ստեղծումը, որոնցում մայրաքաղաքի հյուրերը կկարողանան անձամբ, օրինակ, կավից որևէ առարկա պատրաստել կամ էլ գորգագործությանը ծանոթանալ:
Հաշվի առնելով «Վերնիսաժի» բազմաֆունկցիոնալ նշանակությունը՝ առաջարկ է ներկայացվել նաև միջոցառումների կազմակերպման համար առանձին փոքր հրապարակ-հարթակ ունենալու գաղափարը, որտեղ շաբաթ-կիրակի, նաև տոն օրերին կներկայացվեն ազգային մշակութային միջոցառումներ:
Նմանատիպ նյութեր
1652 դիտում
16:48 29-03-2016
«Վերնիսաժի» բարեկարգման և արդիականացման նախագծերը կներկայացվեն հանրային լայն քննարկման
1286 դիտում
16:45 22-04-2016
Տարոն Մարգարյանին են ներկայացվել «Վերնիսաժի» բարեկարգման և արդիականացման լրամշակված նախագծերը
1843 դիտում
19:03 14-03-2016
Երևանի գլխավոր ճարտարապետին հանձնարարվել է մշակել «Վերնիսաժի» բարեկարգման և արդիականացման նախագիծը
Այս բաժնից
904 դիտում
11:42 25-12-2024
Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը
1333 դիտում
10:34 25-12-2024
«Կիսաբաց լուսամուտներ»-ի աշխատակիցը ՀՀ արտաքին հարաբերությունները կկառուցի. «Ժողովուրդ»
796 դիտում
09:55 25-12-2024
Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի յnւրացման պետական միջոցառումները շարունակվում են. Monument Watch