Ջերմուկում Աշոտ Արսենյանը հիմա էլ քաղաքապետ է նշանակում. Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 8-ին հայաստանյան 39 համայնքներում, այդ թվում 2 քաղաքում՝ Ջերմուկում և Գորիսում, տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ։ Երկու քաղաքներում էլ ինտրիգ է հասունանում։
Ըստ ՀՀԿ ԳՄ մեր աղբյուրների՝ թեկնածուները կառաջադրվեն մայիսի 9-ից հետո։ Ջերմուկում Աշոտ Արսենյանն է, իսկ Գորիսում Սուրիկ Խաչատրյանը։ Ինչ վերաբերում է Ջերմուկին, ապա Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի և Աշոտ Արսենյանի ջրերը տևական ժամանակ նույն առվով չեն հոսում։ Երեկ Աշոտ Արսենյանին հարցրինք՝ ում է տեսնում Ջերմուկի քաղաքապետի պաշտոնում։ «Գործող քաղաքապետին՝ Վարդան Հովհաննիսյանին»։ Ինչո՞ւ։ «Որովհետև շատ լավ է աշխատում»։ Շանսե՞րը։ «Շանսերը շատ բարձր են»»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: