18359 դիտում
16:05 10-06-2023
Ավտովթար Շիրակի մարզում․ VAZ 2114-ը կողաշրջված հայտնվել է ձորակում, օպերատիվ են գործել Գյումրու փրկարարներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում Գևորգ Իսոյանը իր վարած VAZ 2114 մակնիշի ավտոմեքենայով Գյումրի-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Շիրակի մարզի Գյումրու թիվ 53 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով՝ ՊԾ Շիրակի մարզի գումարտակում նյութեր են նախապատրաստվում։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքնության, եղել է սթափ։
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
6807 դիտում
20:02 11-10-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (13.10.2024 թ․)
9118 դիտում
19:53 11-10-2024
Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում. բիտում տեղափոխող իրանական բեռնատարը կողաշրջվել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ