607 դիտում
13:10 09-06-2023
Ներդրվել է նոր վեբ ծառայություն. համագործակցություն ՀԿԱԾ-Ի և Ճանապարհային ոստիկանության միջև
Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության համագործակցության արդյունքում ՃՈ ծառայության կողմից տրամադրվել է վճարումների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու վեբ ծառայություն, որն ինտեգրվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կատարողական վարույթի էլեկտրոնային կառավարման միասնական համակարգում։ Հայտնում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը։
Ծրագրային ինտեգրման շնորհիվ՝ ինքնաշխատ եղանակով բեռնվում է վարչական տույժ նշանակելու մասին որոշումներով նշանակված տուգանքները ՃՈ ծառայության հաշիվներին կատարված վճարումների վերաբերյալ տեղեկատվությունը, որն ինքնաշխատ եղանակով բեռնելու և մշակելու արդյունքում Կատարողական վարույթի էլեկտրոնային կառավարման միասնական համակարգում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ վարչական տույժ նշանակելու մասին որոշումների հիման վրա հարուցված կատարողական վարույթներում ինքնաշխատ մուտքագրվում են այն տուգանքների վճարումները, որոնք կատարողական վարույթի առկայության պարագայում քաղաքացիների կողմից կատարվել են ուղիղ մարման ձևով՝ ՃՈ հաշվեհամարներին, մինչդեռ պետք է վճարվեին Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հաշվեհամարներին։
Ծրագրի շնորհիվ՝ այն դեպքում, երբ վճարումը կատարվել է մինչև ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ վարչական տույժ նշանակելու մասին որոշումը հարկադիր կատարման ներկայացնելը, կատարողական վարույթը ինքնաշխատ կկաճվի, և արգելանքները կվերացվեն։
Սակայն եթե վճարումը կատարվել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ վարչական տույժ նշանակելու մասին որոշումը հարկադիր կատարման ներկայացնելուց հետո, ապա պարտավորության չափն ինքնաշխատ կնվազեցվի վճարված գումարի չափով, իսկ կատարողական ծախսը գանձելուց հետո կատարողական վարույթն ինքնաշխատ կկաճվի, և արգելանքները կվերացվեն։

Նմանատիպ նյութեր
13019 դիտում
19:21 26-12-2017
Յուրաքանչյուր երեխա կսկսի նկարահանվել ՎԵԲ-երալաշներում, ՎԵԲ-հաղորդումներում, ՎԵԲ-սերիալներում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
763 դիտում
15:46 03-05-2024
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
604 դիտում
15:05 03-05-2024
Հարցվածների 81.6 տոկոսն ադրբեջանցիների հետ համակեցության պատրաստ չէ․ GALLUP
721 դիտում
14:52 03-05-2024
Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ