13286 դիտում
19:21 26-12-2017
Յուրաքանչյուր երեխա կսկսի նկարահանվել ՎԵԲ-երալաշներում, ՎԵԲ-հաղորդումներում, ՎԵԲ-սերիալներում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
[b]Մեր զրուցակիցն է Հայաստանում առաջին ինտեռնետ-սերիալի՝ ՛՛5 Պլյուսի՛՛, պրոդյուսեր Արփի Վանյանը[/b]
[b]Արփի, դժվար է չնկատել Ձեր ձեռնարկած ռիսկային ու հետաքրքիր աշխատանքի մեծ հաջողությունը: ՛՛ 5 Պլյուս՛՛ Վեբ-սերիալը սիրվեց երիտասարդության կողմից: Վերջին սերիան տեղադրելուց մի քանի րոպե անց, այն արդեն մի քանի հազար դիտում ուներ: Ձեր կարծիքով նախագիծը ստացվե՞լ է:[/b]
-Շնորհակալ եմ, որ հետևում եք, նկատում եք: Այո, ես ավելի քան համոզված եմ, որ ստացվել է: Օր-օրի ավելանում են ինչպես հետևողների, այնպես էլ դիտումների քանակը: Մենք այդպես էլ ոչ մի ագրեսով գովազդ չարեցինք: Սական արդյունքն , իրոք , հիանալի է և դա նկատում են նաև մարդիկ, ովքեր սերիալի հետ որևէ առընչություն չունեն: Ես երջանիկ եմ դրա համար և երախտապարտ այն թիմին, որի հետ աշխատում եմ:
[b]
Ինչպիսինն են երիտասարդների արձագանքները:[/b]
-Միանշանակ ՝ դրական: Օրական տասնյակ նամակներ ենք ստանում, որտեղ երիտասարդները սերիալին մասնակցելու ցանկություն են հայտնում ու նաև խնդրում սովորել մեր ՛՛ 5+ դերասանական ստուդիա՛՛ -ում:
Դուք նաև ստուդիա ունեք:
[b]-Եթե երիտասարդերը ցանկանում են, պահանջում են, ինչպե՞ս կարող ենք չունենալ: Ավելին ասեմ՝ մեզ մոտ սովորող յուրաքանչյուր երեխա, արդեն երկրորդ ամսվանից կսկսի նկարահանվել ՎԵԲ-երալաշներում,հաղորդումներում,սերիալներում:
Ցանկացողներ կա՞ն:[/b]
-Բավականին և դա շատ ուրախալ է: Մենք Հայաստանում առաջինն ենք, ովքեր սովորելուն զուգահեռ ուսանողներին նաև նկարահանվելու ռեալ հնարավորություն են տալիս:
Արփի, իսկ ինչպե՞ս է բիզնես-աշխարհը վերաբերվում Վեբ-սերիալներում գովազդ ունենալուն: Նրանք հականու՞մ են, որ ապագան համացանցինն է:
-[b]Առաջինը լինելը միշտ էլ դժվար ընկալելի: Բայց շատ-շատերը գիտակցում են, որ կա մարդկության մի մեծ հատված, այն կոչվում է երիտասարդություն ու նաև մանուկները, ովքեր գրեթե հեռուստացույց չեն դիտում և որպեսզի վերջիններս տեղյակ լինեն գովազդվող ապրանքից կամ ծառայությունից, այն պետք է գովազդվի վեբ-սերիալներում, վեբ-երալաշներում ու վեբ-հաղորդումներում:[/b]
Հնարավո՞ր է , որ ունենաք գործընկերներ, ովքեր կարող են ներդրում կատարել Ձեր նախագծում և այն ավելի արագ զարգացնել:
-Ես միայն ուրախ կլինեմ, որովհետև , այն ինչ ձեռնարկել է մեր թիմը, հեռուն գնացող պլաններ ունի, ապագա ունի, մնում է միայն քալել առաջ՝ հաղթահարելով բոլոր դժվարությունները:
[b]Կարո՞ղ ենք ասել, որ Դուք իրականացրել եք Ձեր երազանքը և դրա հետ կապված՝ ի՞նչ կցանկանաք մեր երիտասարդներին գալիք Նոր տարվա առթիվ:[/b]
-Ես իմ երազանքի իրականացման ճանապարհին եմ և Աստծո կամքով, Աստծուն ապավինած՝ քայլում եմ առաջ: Ուստի մեր երիտասարդներին և ընդհանրապես բոլոր-բոլորին ցանկանում եմ անպայման ունենալ մեծ, վեհ, երբեմն անհասանելի թվացող երազանք և ամեն ինչ անել այն իրականացնելու համար: Երազանքը թևավորում է, իսկ թևերը թռիչքի հնարվորություն են տալիս: Բարի Ամանոր բոլորիս, թող նոր տարին խաղաղություն ու բարեկեցություն բերի մեր բազմաչարչար ժողովրդին
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1211 դիտում
11:51 20-12-2014
«Ուզում ենք, որ յուրաքանչյուր երեխա ցանկալի լինի, յուրաքանչյուր ծնունդ՝ անվտանգ»
1191 դիտում
18:12 29-06-2019
Պաշտպանի զեկույցներում և հաղորդումներում արձանագրված համակարգային խնդիրները լուծումներ կստանան
Այս բաժնից
862 դիտում
13:53 21-11-2024
Բավարար չէ ասել, որ Նիկոլը «մերկ» է. պետք է հիմնավորել, որ նա «տգեղ» է․ Աշոտյան
1315 դիտում
13:36 21-11-2024
Սրանից հետո մի հատ ժամկետ խախտվեց, կոնկրետ գալու է անձնական պատասխանատվությունը, զգուշացնում եմ. Փաշինյան