211652_close_icon
views-count967 դիտում article-date 13:37 07-06-2023

Համաշխարհային բանկը Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը բարձրացրել է 4.4 տոկոսի

Համաշխարհային բանկը 2023 թվականի համար Հայաստանում կանխատեսում է 4.4 տոկոս տնտեսական աճ՝ իր նախորդ կանխատեսման ցուցանիշը բարձրացնելով 0.3 տոկոսով: Այս մասին նշված է Համաշխարհային բանկի «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» հունիսյան զեկույցում:

Համաշխարհային բանը Հայաստանում տնտեսական աճը 2024-ի համար գնահատում է 4.8 տոկոս, իսկ 2025-ին՝ 5 տոկոս։

Ինչ վերաբերում է տարածաշրջանի երկրներին, ապա բանկը նախորդ կանխատեսման համաձայն 0.6 տոկոսով նվազեցրել է Ադրբեջանի համար կանխատեսումը՝ տնտեսական աճը 2023-ի համար գնահատելով ընդամենը 2.2 տոկոս: Համաշխարհային բանկը 2024-ին Ադրբեջանում կանխատեսում է 2.5, իսկ 2025-ին՝ 2.6 տոկոս տնտեսական աճ:

Այս տարի Վրաստանի համար բանկը կանխատեսում է նույն տնտեսական աճը, ինչ Հայաստանի դեպքում՝ 4.4 տոկոս, իսկ 2024-ին և 2025-ին՝ 5-ական տոկոս:

Իսկ Թուրքիայում 2023-ի համար Համաշխարհային բանկը տնտեսական աճը կանխատեսում  է 3.2 տոկոս, 2024-ին՝ 4.3 տոկոս, 2025-ին՝ 4.1 տոկոս:

Համաշխարհային բանկի Գլոբալ տնտեսական հեռանկարների հունիսյան զեկույցը կանխատեսում է, որ 2023-ին  Եվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանում տնտեսական աճը կկազմի 1.4 տոկոս:

Նմանատիպ նյութեր