211652_close_icon
views-count1656 դիտում article-date 13:28 01-07-2021

2021-ի տնտեսական աճի կանխատեսումը 3,2 տոկոսից բարձրացել է 6 տոկոսի. Փաշինյան

2021 թվականի համար բյուջեի նախագծով կանխատեսվում էր 3,2 տոկոս տնտեսական աճ, բայց գոհունակությամբ պետք է նշեմ, որ տնտեսական աճի կանխատեսումները վերանայվում են դեպի վերև: Այս մասին Կառավարության այսօրվա նիստի ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Հիմա 2021 թվականի համար կանխատեսվում է 6 տոկոս տնտեսական աճ: Բայց կարևոր է, որ մենք այդ ցուցանիշներին զուգահեռ բավականին հաջող իրականացնում են պետական բյուջեի եկամտային մասի հավաքագրումները, և այդ առումով ունենք գերակատարում կիսամյակի»,- ասաց նա:

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն իր հերթին նշեց, որ այս տարվա առաջին կիսամյակի  ընթացքում հարկային եկամուտների հավաքագրումը կազմել է ավելի քան 750 մլրդ դրամ, այն պայմաններում, երբ ծրագրային ցուցանիշը 683 մլրդ դրամ էր. «Մեզ հայտնի տեղեկությունների հիման վրա ճշտված ծրագրային ցուցանիշը կազմելու է մոտ 697,7 մլրդ դրամ և այս համեմատության մեջ կարող ենք ասել, որ առաջին կիսամյակի ընթացքում ունենք 52,5 մլրդ դրամի գերակատարում: Սա այն պայմաններում, երբ առաջին կիսամյակում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց համապատասխան հարկատեսակների մասով վերադարձվել է շուրջ 84 մլրդ դրամ: 2020-ին նույն ժամանակահատվածում վերադարձվել է 65 մլրդ դրամ, 2019-ին 52 մլրդ դրամ, իսկ 2018-ին՝ 49 մլրդ դրամ»,-ընդգծեց ՊԵԿ նախագահը՝ հավելելով, որ այս տարվա առաջին կիսամյակում 24 մլն հատով ավելի շատ գործարքներ են կատարվել, քան նախորդ տարվա առաջին կիսամյակում:

Նմանատիպ նյութեր