slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Տաջիկստանը չի դիտարկում ԵԱՏՄ-ին միանալու հարցը. երկրի ԱԳՆ-ն պատասխանել է Լավրովին
211652_close_icon

Տաջիկստանը չի դիտարկում ԵԱՏՄ-ին միանալու հարցը. երկրի ԱԳՆ-ն պատասխանել է Լավրովին

views-count1180 դիտում article-date 13:08 07-06-2023
Տաջիկստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի վարչության ղեկավար Շոխին Սամադին ասել է, որ ներկայումս իշխանությունները չեն դիտարկում Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) երկրի հնարավոր անդամակցության հարցը։ Գրում են ռուսական լրատվամիջոցները։

Սամադին այսպես է պատասխանել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանն առ այն, ով Մոսկվան լիահույս է, որ Տաջիկստանը շուտով «իր համար կորոշի ԵԱՏՄ-ին անդամակցելու առավելությունները»։

Ինչպես պարզաբանել է ԱԳՆ ներկայացուցիչը, կողմերը ԵԱՏՄ-ին Տաջիկստանի ինտեգրման հարցը չեն քննարկել ո՛չ հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ հանդիպմանը, ո՛չ էլ երկրի արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Մուխրիդինի հետ բանակցություններում։

«ԵԱՏՄ-ին Տաջիկստանի անդամակցության հարցը օրակարգում չկա. Դուշանբեում հանդիպումների ժամանակ շեշտը դրվել է բացառապես առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցության ընդլայնման, տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների փոխգործակցության հարցերի վրա»,-  ասել է Շոխին Սամադին։

Տաջիկստանի՝ ԵԱՏՄ-ին (Ռուսաստան, Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան) միանալու հարցը քննարկվում է 2015 թվականից։ Հունիսի 6-ին Դուշանբե կատարած այցի ժամանակ Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ Տաջիկստանի իշխանությունները, այնուամենայնիվ, «շուտով կորոշեն Եվրասիական տնտեսական միությանը միանալու առավելությունները»։

Նմանատիպ նյութեր