211652_close_icon
views-count496 դիտում article-date 12:59 06-06-2023

Freedom House-ի նախագահն անդրադարձել է Ժողովրդավարության հայկական համաժողովին

Freedom House կազմակերպության նախագահ Մայք Աբրամովիցը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստան կատարած այցին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը։

«Նախորդ շաբաթ պատիվ ունեցա ելույթ ունենալու Ժողովրդավարության հայկական երկրորդ ամենամյա համաժողովում: ՀՀ վարչապետի և նախագահի մասնակցությունը Հայաստանի կառավարության հանձնառության դրական ցուցիչ է՝ համագործակցելու միջազգային գործընկերների և քաղաքացիական հասարակության հետ՝ աջակցելու Հայաստանում ժողովրդավարությանը։

Քննարկեցինք Հայաստանում ժողովրդավարության ամրապնդումը անվտանգային մարտահրավերների և ժողովրդավարության սպառնալիքների պայմաններում, ինչպես նաև անդրադարձանք տեղական կառավարման, հաշվետվողականության և միջոլորտային համագործակցության կարևորությանը Հայաստանի ժողովրդավարական զարգացման համար»,- գրել է Աբրամովիցը։

Freedom House-ի նախագահը տեղեկացրել է նաև, որ նախագահ Խաչատուրյանի հետ քննարկել է ժողովրդավարական զարգացումը և տարածաշրջանում խաղաղության հաստատման հեռանկարները։

Նմանատիպ նյութեր