3574 դիտում
11:07 05-04-2017
Հայաստանում գրանցվել է ժողովրդավարության անկում. Freedom House. «Ամերիկայի ձայն»
Եվրոպական Միության ընդլայնումը կարևոր դեր է խաղացել ժողովրդավարության տարածման գործում, սակայն ինտեգրացման ամեն փուլից հետո ավելանում են Միությունը պահպանելու գործում մարտահրավերները։ Եվ այդ առումով ԱՄՆ-ը պիտի ավելին արած լիներ Եվրոպայում ժողովրդավարացման գործընթացին աջակցելու գործում։ Այս մասին ասված է Freedom House իրավապաշտպան կազմակերպության 2Օ17 թվականի «Անցումային երկրներ» անվանումը կրող ամենամյա զեկույցում, հայտնում է [url=http://www.amerikayidzayn.com/a/3796015.html]«Ամերիկայի ձայնը»[/url]:
Freedom House-ի նոր՝ «Անցումային երկրներ 2017» զեկույցն արձանագրել է Հայաստանում ընդհանուր ժողովրդավարության անկում։ 2016-ի համեմատ՝ Հայաստանի ժողովրդավարության միավորը 5.36-ից հասել է 5.39-ի՝ այսպիսով ավելի մոտենալով վատագույն 7 միավորին։ 2008-ից ի վեր ամենաբարձր ցուցանիշը Հայաստանում գրանցվել էր 2ՕՕ8 թվականին՝ 5.21 միավորով։
Նախկին խորհրդային ու նախկին կոմունիստական 29 երկրներից 18-ում գրանցվել է ժողովրդավարության անկում՝ արձանագրելով անցած 22 տարիների ընթացքում երկրորդ ամենախոշոր անկումը։ Կենտրոնական Եվրոպայում ամենամեծ անկումը գրանցվել է Հունգարիայում, ապա՝ Լեհաստանում։
Ինչ վերաբերում է Հայաստանի քաղաքացիական հասարակությանը, Freedom House-ի «Անցումային երկրներ 2017» զեկույցի նախագծի ղեկավար Նեյթ Շենքանն ասում է, թե չնայած Հայաստանի վրա ռուսական մեծ ազդեցությանը, չի թվում, որ Հայաստանում կիրականացվեն ռուսական ոճի սահմանափակումներ։ Եվ դրա համար կարևոր դեր են խաղում Սփյուռքի ու Արևմուտքի կառավարությունների հետ Հայաստանի կապերը։
«Բայց հարցն այն է, թե ինչպես է քաղաքացիական հասարակությունն ազդեցություն գործում կառավարության վրա։ Հայաստանում գործում են շատ արդյունավետ մեծաթիվ կազմակերպություններ, սակայն Հայաստանում առկա է մի կառավարություն, որը շատ հաճախ դժկամություն է ցուցաբերում նրանց հետ համագործակցելու հարցում»։
29 երկրների ցանկում ամենալավ ցուցանիշը գրանցվել է Էստոնիայում՝ 1.93, ամենավատը՝ Ուզբեկստանում՝ 6.96 միավորով։ Հայաստանը 21-րդ տեղում է, հարևաններից Վրաստանը՝ 17-րդ, Ադրբեջանը՝ 27։
Նմանատիպ նյութեր
1536 դիտում
11:39 28-04-2017
Աշխարհում մամուլի ազատությունը անկում է գրանցել. Freedom House. «Ամերիկայի ձայն»
1951 դիտում
09:11 13-02-2019
Հայաստանյան հասարակությունն ընտրել է ժողովրդավարության ուղղին՝ Freedom House․ «Ամերիկայի ձայն»
7863 դիտում
09:14 02-05-2018
Հայաստանում հույսի արթնացման փաստը շատ կարևոր է. Freedom House. «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9142 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան