1957 դիտում
13:37 05-02-2019
Հայաստանը 2018-ին ժողովրդավարության զգալի առաջընթաց արձանագրած երկրներից է. հրապարակվել է «Freedom House»-ի զեկույցը
«Freedom House» կազմակերպությունը հրապարակել է աշխարհում ժողովրդավարական զարգացումներին նվիրված «Freedom in the World» զեկույցը, որում անդրադարձ կա նաև Հայաստանին: «[url=https://armenpress.am/arm/news/963097.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ, զեկույցում Հայաստանը դասվել է այն երկրների շարքին, որոնք 2018 թվականին զգալի առաջընթացն են արձանագրել ժողովրդավարության առումով:
Զեկույցում նշվում է, որ նախորդ տարի Հայաստանում բազմաթիվ քաղաքացիներ դուրս էին եկել փողոց այդ ժամանակվա իշխանությունների դեմ բողոքի ցույցերով: Նշվում է, որ շարունակվող բողոքի ցույցերը հանգեցրեցին խորհրդարանի կողմից վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանի հրաժարականին, ինչի արդյունքում շարժումը գլխավորող Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ: «Ամիսներ անց, երբ դեկտեմբերին անցկացվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ, Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը հաղթանակ տարավ: Խորհրդարանական մեծամասնությունը խոստացել է աջակցել կոռուպցիայի դեմ պայքարին, թափանցիկ աշխատելաոճին, հաշվետվողականությանը»,- ասված է զեկույցում:
2018 թվականին ժողովրդավարության առումով առաջընթաց գրանցած երկրներից են նաև Անգոլան, Էկվադորը, Եթովպիան, Մալայզիան: Դիտարկված 195 երկրների թվում ազատության առումով ամենաբարձր գնահատականը ստացել են Նորվեգիան, Շվեդիան, Ֆինլանդիան, ամենաանազատներն են Սիրիան, Հարավային Սուդանը, Թուրքմենստանը, Հյուսիսային Կորեան, Տաջիկստանն ու Ուզբեկստանը:
Նմանատիպ նյութեր
3538 դիտում
11:07 05-04-2017
Հայաստանում գրանցվել է ժողովրդավարության անկում. Freedom House. «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
859 դիտում
23:36 23-12-2024
Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
700 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը
757 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են