211652_close_icon

Հայաստանում ծնելիությունն աճել է

views-count955 դիտում article-date 22:10 05-06-2023
Հայաստանում 2023 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ծնելիությունը 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.5%-ով, տեղեկանում ենք Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։

 2023 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ծնվել է 11379 երեխա, մինչդեռ 2022 թվականի նույն ժամանակահատվածում ծնվել է 10687 երեխա: 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 1.1% անկում (ծնվել է 11501 երեխա):

Նմանատիպ նյութեր