Երեխայի սեռով պայմանավորված աբորտների թիվը Հայաստանում աճել է. տեսանյութ
Վերջին տարիներին արված հետազոտությունները ցույց են տալիս, որ մեր երկրում առկա է հղիության` սեռով պայմանավորված արհեստական ընդհատման երևույթ: Այսինքն` հայաստանյան ընտանիքների մի մասն աբորտի միջոցով թույլ չի տալիս աղջիկ երեխային ծնվել` նախընտրելով տղա երեխա ունենալ: Արդյունքում, վաղ 1990-ականներից ի վեր Հայաստանում շեղվել է նորածինների հարաբերակցությունը` 2012 -ին կազմելով 114 տղա 100 աղջկա դիմաց:
Աղբյուրը` [url=http://www.armeniatv.am/hy/news/45734]Armeniatv.am[/url]