211652_close_icon
views-count907 դիտում article-date 19:45 05-06-2023

Կարկտահարություն Լոռու մարզում. aravot.am

Aravot.am-ը գրում է. Լոռու մարզի մի շարք համայնքներում այսօր՝ հունիսի 5-ին, կարկուտ է տեղացել: Վանաձորում ժամը 12:50-ի սահմաններում սկսված կարկուտը տեղ-տեղ տեւել է մոտ 10 րոպե, որոշ թաղամասերում՝ լորի ձվի մեծության:

Կարկուտն ուղեկցվել է հորդառատ անձրեւով: Վնասների մասին տեղեկություններ դեռեւս չկան: Սոցցանցերի իրենց էջերում բնակիչները շարունակում են հրապարակել կարկտահարության լուսանկարներն ու տեսանյութերը:

 

Նմանատիպ նյութեր