3096 դիտում
13:25 12-08-2014
Կրկին կարկտահարություն և կրկին մեծ վնասներ
Օգոստոսի 10-ին երեկոյան ժամը 17-ի սահմաններում տեղացած կարկուտը կրկին մեծ վնասներ է պատճառել Շիրակի մարզի Արփենի, Փոքրաշեն, Հովունի, Վահրամաբերդ և Կապս համայնքների ցանքատարածություններին: Օգոստոսի 11-ին Շիրակի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության մասնագետները չէին հասցրել ճշգրտել նախորդ օրվա պատճառած վնասները, երբ կրկին ժամը 17:00-ի սահմաններում Աշոցքի գյուղապետ Արթուր Ալոյանից ստացվեց ահազանգ այն մասին, որ շուրջ 15 րոպե տեղացած կարկուտը ոչնչացրել է համայնքի «Փորձադաշտ» կոչվող տարածքում ցանված ցորենի, գարու և վարսակի բերքն ամբողջությամբ: Այս մասին է տեղեկացնում Շիրակի մարզպետարանի մամուլի ծառայությունը:
Կարկուտը վնասներ է պատճառել Զույգաղբյուր և Կրասար համայնքների ցանքատարածություններին, պատճառելով համապատասխանաբար 50 և 30 տոկոս վնաս: Կարմրավան համայնքը հրաշքով փրկվել է միայն այն պատճառով, որ այս տարի ցանք չի կատարվել համայնքի տարածքում, քանի որ տեղացած կարկուտը մինչև հիմա ձյան տեսքով նստած է դաշտերում, և դժվար է պատկերացնել, թե ինչ ահռելի չափերի վնաս կպատճառեր եթե ցանք իրականացված լիներ: 2014 թվականը խիստ անբարենպաստ եղավ Շիրակի մարզի գյուղատնտեսության համար, և այս պահի դրությամբ մարզի շուրջ 50 համայնքներ կրել են շատ լուրջ վնասներ:
Նմանատիպ նյութեր
1861 դիտում
17:20 17-05-2015
Կարկտահարություն չի գրանցվել
3919 դիտում
12:09 03-09-2016
Շիրակի մարզում կարկտահարություն է գրանցվել
41540 դիտում
19:24 10-05-2018
Կարկտահարություն Արագածոտնի մարզում. ճանապարհները պատվել են կարկուտի սպիտակ շերտով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
763 դիտում
13:58 03-01-2025
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ եղանակը՝ առաջիկա օրերին
604 դիտում
13:52 03-01-2025
Ամանորի օրերին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում գրանցվել է 10 ծնունդ
1084 դիտում
13:10 03-01-2025
Դավիթ Ալթունյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը