211652_close_icon
views-count3751 դիտում article-date 12:09 03-09-2016

Շիրակի մարզում կարկտահարություն է գրանցվել

Սեպտեմբերի 3-ին, ժամը 02.55-ից մինչև 03.06-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 4 կայանքներից Շիրակի մարզի Արևիկ, Մեղրաշեն, Բասեն համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել երկրորդ կատեգորիայի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 207 կրակոց: Կարկտահարություն է գրանցվել Շիրակի մարզի Բայանդուր և Անուշավան համայնքների չպաշտպանվող տարածքներում: *** Ժամը 02.29-ից մինչև 02.40-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 8 կայանքներից Արարատի մարզի Նորոմարգ և Ռանչպար համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել երկրորդ կատեգորիայի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 670 կրակոց: *** Ժամը 01.59-ից մինչև 02.18-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 5 կայանքներից Կոտայքի մարզի Եղվարդ, Մրգաշեն, Քանաքեռավան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել երկրորդ կատեգորիայի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 476 կրակոց: *** Ժամը 01.24-ից մինչև 01.53-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 25 կայանքներից Շիրակի մարզի Շիրակավան, Բայանդուր, Ախուրիկ, Գետք, Երազգավորսկ, Ազատան, Արևիկ, Անուշավան, Մեղրաշեն, Փանիկ, Բասեն, Մանթաշ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել երրորդ կատեգորիայի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 3133 կրակոց:

Նմանատիպ նյութեր