211652_close_icon
views-count3115 դիտում article-date 22:47 04-06-2023

Հինը՝ նորի ոճով. արժեք «Կուկուռուզնիկ»-ը «վերադառնում» է մայրաքաղաք

Ճարտարապետներ Արթուր Թարխանյանի, Սպարտակ Խաչիկյանի և Հրաչ Պողոսյանիկողմից 1979թ.-ին շահագործման հանձնվեց նմանը չունեցող «Երիտասարդական պալատ»-ը: 

Վայրն ընտրվել էր Երևանում, բոլոր կողմերից տեսանելի տեղում՝ Քանաքեռի բարձունքում՝Աբովյան փողոցի վերջում: Պալատի կառուցման նպատակն էր, որպեսզի տարբերհանրապետություններից ժամանած երիտասարդները հանդիպեին այնտեղ, շփվեին, սիմպոզիումներ, փառատոներ կազմակերպեին, զբաղվեին սպորտով և այդ ողջ ընթացքումբնակվեին շենքի տարածքում գործող հյուրանոցում։

Բարեբախտաբար, շենքը հենց իր նպատակին էլ ծառայեց տարիներ շարունակ. շենքիամենավերևի հարկում կար սրճարան, որի հատակը պտտվում էր: Մեկ ժամվա ընթացքումսրճարանը պտտվում էր իր առանցքի շուրջ` հնարավորություն տալով վայելել քաղաքիտեսարանը: Մարդիկ նախօրոք էին տեղեր պատվիրում այդ սրճարան հաճախելու համար: Հետո բացվեցին ակումբային հատվածը, լողավազանը, դահլիճը:

Շինարարական աշխատանքները բավականին բարդ էին, այդ պատճառով էլ շենքը մաս առմաս էր կառուցվում:

Քսանհինգ տարի անց՝ 2005 թվականին, Երևանի քաղաքապետարանը որոշում ընդունեցքանդել «Կուկուռուզնիկ» -ի շենքը:

-Երիտասարդական պալատի կառուցման համար ընտրված վայրը շատ յուրահատուկ էր: Կարծես, ամֆիթատրոն լիներ, որի կենտրոնում գտնվում էր դոմինանտ բլուրը: Բլուրի շուրջստեղծվում էր էներգետիկ տարածություն,-ասում է Անահիտ Թարխանյանը՝ ճարտարապետԱրթուր Թարխանյանի դուստրը:

-Այն կառուցվել էր որպես ժողովրդավարական հանրության խորհրդանիշ, որում տեսնումէինք  նոր հորիզոններ, մտքի ազատություն: Ցավալի է, որ հետագայում, երբ Հայաստաննանկախացավ, հենց այդ հանրությունն էլ քանդեց այն, ինչ ստեղված էր իր համար։

Ի վերջո, երկար սպասված տարիներից հետո «Արթուր Թարխանյան կենտրոն» ՀԿ-ի և«Ապրելու երկիր» կուսակցության նախաձեռնությամբ «Երիտասարդական պալատ»-ըորոշվում է վերաբացել:

Հունիսի 6-ին անձամբ կծանոթանանք պալատի վերածննդի նախագծին, հնարավորությունկունենանք անելու մեր առաջարկներն ու դիտարկումները:

Երիտասարդության պալատն օրվա ամենագեղեցիկ, ամենաերևանյան ուամենաերիտասարդական խորհրդանիշն է լինելու։ 

Երևանի Երիտասարդության պալատի վերականգնման նախագիծն իրականացվում է«Երևանի զարգացման նախաձեռնություններ» նախագծի շրջանակում: 



Հեղինակ՝ Լիլիա Թունյան 

Նմանատիպ նյութեր