50763 դիտում
20:13 20-12-2023
Տեսախցիկն արձանագրել է՝ ինչպես է վարորդական իրավունքից զրկված երգիչը «Կուկուռուզնիկ»-ի ճանապարհին Mercedes-ով բախվում Mitsubishi-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ, թե ինչպես է Երևանում վարորդական իրավունքից զրկված երգիչ Սարգիս Եղիազարյանը ժողովրդին հայտնի «Կուկուրուզնիկ»-ի ճանապարհին դուրս գալիս հանդիպակաց երթևեկելի գոտի, վթարային իրավիճակ ստեղծում հանդիպակաց երթևեկող ավտոմեքենաների համար, ապա բախվում Mitsubishi մակնիշի ավտոմեքենային։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Եղիազարյանն անգամ չի իջել ավտոմեքենայից և հետաքրքրվել, թե ինչ վիճակում են գտնվում Mitsubishi-ի վարորդն ու ուղևորները։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 17-ին խոշոր ավտովթար էր տեղի ուենցել Երևանում։ Ժամը 20։10-ի սահմաններում Սարալանջի հին ճանապարհին՝ ժողովրդին հայտնի «Կուկուրուզնիկ»-ի հարևանությամբ, Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և ճակատային բախվել Mitsubishi մակնիշի ավտոմեքենային։ Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։
Դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։ Տեղում տարածքը պարեկները սահմանազատել էին, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն, և խցանում չառաջանա։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզում էին վարորդների և վիրավորների ինքնությունը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով, Mercedes-ի վարորդը երգիչ Սարգիս Եղիազարյանն է, ով զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+