211652_close_icon
views-count52194 դիտում article-date 19:12 14-01-2016

Ձորագյուղում Գրիգորյան ընտանիքի շնորհիվ Սուրբ Կարապետ եկեղեցին վեր է առնվել. պահելով հինը` կառուցվել է նոր զանգակատուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հունվարի 14-ին, մարդաշատ էր Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղի Սուրբ Կարապետ եկեղեցու բակում: Ինչպես Գեղարքունիքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղի բնակիչներ Գրիգորյան ընտանիքի անդամները, մասնավորապես` հայրը` Ռոբերտը, և նրա որդիներ Գարիկն ու Գրիգորը իրենց հովանավորությամբ երկար տարիներ հիմնովին վերանորոգել են Սուրբ Կարապետ եկեղեցին: Եկեղեցու հարեևանությամբ իրենց ուժերով կառուցել են զանգակակտուն և այսօր Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանի և թեմի քահանաներիի մասնակցությամբ օծվեց զանգակակատան խաչը, գմբեթը: Արարողությանը ներկա էին ողջ գյուղը, հյուրեր մարզերից, անգամ ԱՊՀ երկրներից: Օծման արարողությունից հետո տեղում մատաղ մատուցվեց, իսկ գյուղի երեխաները միջոցառումն հագեցրեցին հայ ազգագրական երգ ու պարով: Հավաքվածները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Գրիգորյանները 9 տարի շուրունակ կարգի են բերել եկեղեցին և նրանց շնորհիվ գյուղում եկեղեցական բոլոր միջոցառումները տեղում էինք անում, իսկ նոր կառուցված զանգակատունը ապացուցում է, որ պահելով հինը` ստեղծում են նորը: Հուսով ենք, որ զանգակատան զանգերը թե’ մեր գյուղի, թե’ մարզի, թե’ համայն հայության համար միշտ բարի ու լավ դեպքերով կղողանջեն»: Օծման արարողությունից հետո` անգամ ցուրտ եղանակին, եղեկեցու բակից մարդիկ չէին հեռանում: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 320+
320+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր