211652_close_icon

Մեղրիում նոր անցակետի շինարարական աշխատանքները կավարտվեն 2026 թվականին

views-count763 դիտում article-date 18:10 02-06-2023
Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման և արդիականացման  ծրագրի շրջանակում հունիսի 2-ին տեղի է ունեցել Մեղրիի նոր անցակետի հիմնարկեքի արարողությունը, որին  ներկա են գտնվել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Երևանի գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, միջազգային  կառույցների և այլ պետական մարմինների ներկայացուցիչներ: Տեղեկացնում է ՊԵԿ-ը։

Ռուստամ Բադասյանն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել միջազգային բոլոր գործընկերներին, մասնավորապես,  Եվրոպական միությանը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին՝ համատեղ կատարված աշխատանքի համար: Ռուստամ Բադասյանն ընդգծել է ոչ միայն միջազգային չափանիշներին համահունչ շենքային պայմանների, այլև Մեղրիի արդիականացված անցակետում բովանդակային փոփոխությունների կարևորությունը:

«Մաքսային ծառայության որակը բոլորովին պետք է փոխվի, մենք պետք է տնտեսական անվտանգության պաշտպանության մեր գործառույթը պատշաճ իրականացնենք և նպաստենք առևտրի դյուրինացմանը, մեր գործողություններում նպաստենք Հայաստանում բիզնեսի զարգացմանը և նոր բիզնես միջավայրի ձևավորմանը»,-նշել է ՊԵԿ նախագահը:

ՎԶԵԲ Երևանի գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին բարձր է գնահատել Պետական եկամուտների կոմիտեի հետ փոխգործակցությունը. «ՎԶԵԲ-ն աջակցում է Հայաստանին կապ հաստատել հարևան երկրների հետ և դյուրինացնել առևտուրը: Սահմանային անցակետի արդիականացումը կնպաստի ենթակառուցվածքների զարգացմանը, աշխատանքային պայմանների բարելավմանը և նոր տեխնոլոգիաների ներդրմամբ գործընթացն ավելի արդյունավետ կդառնա»,-ասել է ՎԶԵԲ Երևանի գրասենյակի ղեկավարը:

Նմանատիպ նյութեր