Ռուսաստանը սկսում է Վերին Լարսի անցակետի վերակառուցումը. աշխատանքները կմեկնարկեն 2021 թվականին
Վրաստանի հետ սահմանին «Վերին Լարս» անցակետի վերակառուցումը կավարտվի մինչև 2023 թվականը։Այն իրականացվում է « Միջազգային համագործակցության և արտահանման ազգային ծրագրի» շրջանակներում:
Նախատեսված ներդրումը գրեթե 2 միլիարդ ռուբլի է , որը կհատկացվի անցակետի արդիականացման համար:
«Վերն Լարս» անցակետի վերակառուցման ուղղությամբ աշխատանքները նախագծային և նախահաշվային փաստաթղթերի ուսումնասիրության փուլում են և պետք է ավարտվի սեպտեմբերին:
Շինմոնտաժային աշխատանքները նախատեսվում է սկսել 2021 թվականին:


