211652_close_icon
views-count757 դիտում article-date 20:35 01-06-2023

Արարատի մարզի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ առաջնորդանիստ մայր եկեղեցում տեղի ունեցավ երեխաների օրհնություն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝  հունիսի 1-ին, Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի օրհնությամբ՝ երեխաների պաշտպանության օրվա առիթով Արարատի մարզի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ առաջնորդանիստ մայր եկեղեցում տեղի ունեցավ երեխաների օրհնություն, որից հետո եկեղեցու բակում «Շողակաթ» կիրակնօրյա դպրոցի սաները փոքրիկների համար կատարեցին հոգևոր և ազգային երգեր, իսկ 5-րդ մանկապարտեզի փոքրիկները հանդես եկան մանկական երգերով ու ոտանավորներով: Փոքրիկները մասնակցեցին նաև կավճանկարչության մրցույթին և բակային խաղերին:

Երեխաներն են  մեր ապագան,  մեր վաղվա օրը:

Ուստի մեր պարտքն է ապահովել իրենց համար բարեկեցիկ պայմաններ, որպեսզի նրանք մեծանան  սիրված ու պաշտպանված։

Հեղինակ՝  Մերի Հակոբյան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր