2521 դիտում
09:02 10-04-2023
Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը հանդիսավորությամբ նշվեց Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Զատիկը հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է, որը խորհրդանշում է Քրիստոսի հրաշափառ Հարությունը:
Զատիկ նշանակում է զատում, բաժանում մեղքերից: Զատկական կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար:
Արտաշատի Սուրբ Հովհանես եկեղեցում Ավետարանիչ Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան մատուցվեց Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվեց զատկական տոնակատարությունը:
Առավոտյան եկեղեցում կատարվեց ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվեց տոնական Ս. Պատարագ, որն անցկացրեց Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։
Զատկական տոնախմբությունը շարունակվեց եկեղեցու բակում, որտեղ կիրակնօրյա դպրոցի սաները ներկայացրեցին տոնի խորհուրդը, ժողովրդական սովորությունները, տեղի ունեցավ բեմականացում, հոգևոր երգերի, ազգային, ժողովրդական պարերի և ժող. գործիքների հրաշալի կատարումներ։
Միջոցառման ավարտին ներկաներին օրհնված հավկիթներ հյուրասիրեցին։
Քրիստոս հարյավ ի մեռելոց
Մեզ և ձեզ մեծ ավետիս
Օրհնյալ է հարությունն Քրիստոսի
Հեղինակ` Բալեյան Գեղեցիկ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
18917 դիտում
23:32 01-04-2018
Գավառի մանկատան սաները նշեցին Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը՝ Սուրբ Զատիկը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3902 դիտում
09:56 17-04-2022
«Քրիստոս հարյավ ի մեռելոց». Այսօր Սուրբ Զատիկ է, Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը
Այս բաժնից
1297 դիտում
12:10 02-02-2025
Իշխանության մեսիջն էր՝ ՀՀ-ն այլևս բաց ու անվտանգ է թուրքական աշխարհի համար․ Միքայել Համբարձումյան
1324 դիտում
10:25 02-02-2025
Հանուն փաշիզմի վաճառում են հայրենիքը, հայերին, մեր ապագան. «ՀայաՔվե»