Մոսկվայի վրա գրոհող ուկրաինական անօդաչուների նպատակը մայրաքաղաքի քաղաքացիական օբյեկտներն էին․ Սերգեյ Շոյգու
Մոսկվայի վրա գրոհող ուկրաինական անօդաչուների նպատակը մայրաքաղաքի քաղաքացիական օբյեկտներն էին, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, գրում են ռուսական լրատվամիջոցները։
ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ այսօր առավոտյան Կիևն «ահաբեկչություն է իրականացրել» Մոսկվայի և Մերձմոսկովյան շրջանի քաղաքացիական օբյեկտների վրա։ Հարձակմանը մասնակցել է 8 ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարք։
Ըստ նրա՝ 3 ԱԹՍ ճնշվել է էլեկտրոնային Ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով, որից հետո անօդաչուները կորցրել են կառավարումն ու շեղվել թիրախներից։ Եվս 5 անօդաչու թռչող սարք է խոցվել Մոսկվայի մարզում «Պանցիր» հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգի օգնությամբ։