846 դիտում
19:32 05-11-2020
Օրվա ընթացքում «Գրադ» կայանքից պարբերաբար հրթիռակոծվել է Շուշին․ նշանակետում քաղաքացիական և հանրային նշանակության օբյեկտներն են եղել․ Արցախի ԱԻՊԾ
Օրվա ընթացքում թշնամական կողմը շարունակել է խաղաղ բնակավայրերի թիրախավորման իր ծրագիրը։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը։
«Մարտունիում կիրառվել է ծանր հրետանի։ Քաղաքում մեկ անգամ օդային տագնապ է հայտարարվել։
Շուշին պարբերաբար հրթիռակոծվել է գրադ կայանքից։ Ավերածություններն այստեղ շատ են։ Նշանակետում դարձյալ քաղաքացիական և հանրային նշանակության օբյեկտներն են եղել։
Օրվա ընթացքում երկու անգամ Ստեփանակերտն է հրթիռակոծվել։ Բարեբախտաբար, խոշոր ավերածություններ չեն գրանցվել։
Ընդհանուր առմամբ, տուժածներ` նախնական տվյալներով չկան»,- ասված է ԱԻՊԾ հաղորդագրության մեջ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Օրվա ընթացքում թշնամական կողմը շարունակել է խաղաղ բնակավայրերի թիրախավորման իր ծրագիրը։ Մարտունիում կիրառվել է ծանր...
Опубликовано ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն Четверг, 5 ноября 2020 г.
Նմանատիպ նյութեր
789 դիտում
10:09 31-10-2020
Առավոտյան հրթիռակոծվել է Ստեփանակերտը. Թիրախում դարձյալ քաղաքացիական ենթակառուցվածքներն են. Արցախի ԱԻՊԾ
Այս բաժնից
1006 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
1021 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք