Սիրիայում քաղաքացիական պատերազմը գրեթե ավարտվել է. Սերգեյ Շոյգու
Ահաբեկիչներից ընդդիմությանը տարանջատելը և անվտանգության գոտիներ ստեղծելը վերջ դրեց Սիրիայում քաաղքացիական պատերազմին։ Այդ մասին այսօր Լիբանանի պաշտպանության նախարար Յաղուբ-Աս-Սարրաֆի հետ հանդիպմանը հայտարարե է ՌԴ պաշտպանությաննախարար, գեներալ Սերգեյ Շոյգուն։
Հանդիպումը տեղի է ունեցել «Բանակ-2017» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակներում։
«Ինչ վերաբերում է մեր համագործակցությանը, ապա այն այսօր առավել ակտուալ է, քանի որ ձեր երկիրը գտնվում է տարածաշրջանում ամենաանկայուն գոտիներից մեկում, որն արդեն վնասել է Իրաքին և Սիրիային»,-ասել է Շոյգուն՝ ընդգծելով, որ ռուսական կողմը գոհունակությամբ է հետևում, թե ինչ հաջողությամբ են լիբանանցի զինվորականները պայքարում հյուսիս-արևելքում «Ջեբհաթ-ան-Նուսրա» և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումների դեմ։