211652_close_icon

ՊԲ առաջապահ զորամասերը երբեք քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչությանը չեն թիրախավորում. ԼՂՀ ՊՆ

views-count3268 դիտում article-date 15:39 21-02-2017
Այսօր ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունն առ այն, թե իբր երեկ գիշեր ղարաբաղյան ուժերը կրակահերթեր են արձակել Ակնայի շրջանի Այաղ Քերվենդ գյուղի հովիվների ուղղությամբ, հերթական ապատեղեկատվություն է, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ ՊԲ առաջապահ զորամասերը երբեք քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչությանը չեն թիրախավորում: Ավելին՝ ՊԲ առաջապահ ուժերը երբեք նախահարձակի դերում հանդես չեն գալիս, իսկ ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ կրակ են բացում միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Նմանատիպ նյութեր