211652_close_icon
views-count754 դիտում article-date 11:25 30-05-2023

Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Խորվաթիայի վարչապետին Պետականության օրվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Խորվաթիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Պլենկովիչին՝ Պետականության օրվա առթիվ: Ուղերձում նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և խորվաթ ժողովրդին Պետականության օրվա կապակցությամբ՝ մաղթելով կայունություն և նորանոր ձեռքբերումներ։

Տարին նշանավորվեց հայ-խորվաթական բարձր մակարդակի շփումներով և այցերով: Գոհունակությամբ եմ հիշում ընթացիկ տարվա փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում մեր հանդիպումը:

Վստահ եմ, որ սա հիմք կհանդիսանա հայ-խորվաթական հարաբերությունների զարգացման նշանակալի ներուժի իրացման համար ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում»:

Նմանատիպ նյութեր