Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի վարչապետին Անկախության օրվա առթիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության վարչապետ Յուրի Ռատասին՝ Էստոնիայի անկախության օրվա կապակցությամբ:
Ուղերձում մասնավորապես նշված է.
«Ջերմորեն շնորհավորում եւ անկեղծ բարեմաղթանքներս եմ հղում Ձեզ եւ Էստոնիայի բարեկամ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։
Հայաստանը մեծապես կարեւորում է մեր երկրների միջեւ կառուցողական երկխոսության եւ փոխշահավետ համագործակցության վրա հիմնված հարաբերությունների պահպանումն ու ընդլայնումը։
Համոզված եմ, որ տեղեկատվական տեխնոլոգիաների, առողջապահության, մշակութային փոխանակումների ոլորտում մեր փոխգործակցությունն ամուր հիմք է թե՛ երկկողմ, թե՛ ԵՄ շրջանակներում կապերի հետագա զարգացման համար»: