211652_close_icon

Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Սլովենիայի դեսպան Տոմաժ Մենցինի հետ

views-count889 դիտում article-date 16:01 29-05-2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունել է Սլովենիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տոմաժ Մենցինին: Հայտնում է Նախագահի աշխատակազմը։ 

Հանրապետության նախագահը ողջունելով հյուրին, մասնավորապես, նշել է. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել հայ-սլովենական հարաբերութունների զարգացման գործում Ձեր կատարած ներդրման համար: Մեր երկրները բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են փոխշահավետ համագործակցության և մեր ընդհանուր արժեքներին նվիրված լինելու վրա: Մենք գալիք տարի նշելու ենք մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը:

Համոզված եմ՝ կամփոփենք այն ամենն, ինչ արել ենք համատեղ և, իհարկե, միշտ պետք է առաջ նայել, զարգացնել հարաբերությունները, գտնել համագործակցության նոր բնագավառներ, նոր ոլորտներ»:

Դեսպան Մենցինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել, որ իր դիվանագիտական ծառայությունը միտված է եղել երկու երկրների միջև բազմոլորտ փոխգործակցության խթանմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Սլովենիայի միջև բազմաշերտ համագործակցության վերաբերյալ հարցեր: Երկուստեք ընդգծվել է մասնավորապես բարձր տեխնոլոգիաների, տնտեսական և այլ ոլորտներում փոխգործակցային ներուժի առկայությունը, ինչպես նաև կարևորվել է միջազգային տարբեր հարթակներում Հայաստանի և Սլովենիայի սերտ համագործակցությունը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր