211652_close_icon
views-count1138 դիտում article-date 15:39 09-12-2022

Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն դեկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Տեղեկացնում է նախագահի լրատվության բաժինը։

Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել դեսպան Թրեյսիի դիվանագիտական ծառայությունը Հայաստանում եւ շնորհակալություն հայտնել հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված նրա անձնական ջանքերի համար:

Իր խոսքում նախագահ Խաչատուրյանը շեշտել է, մասնավորապես այն հանգամանքը, որ դեսպանի դիվանագիտական առաքելությունը համընկավ Հայաստանի համար ծանր ժամանակաշրջանի հետ եւ այդ կապակցությամբ նշել է դեսպան Թրեյսիի կատարած ծավալուն աշխատանքի կարեւորությունը թե՛ դիվանագիտական ճակատում, թե հանրային ընկալումների տեսանկյունից:

Դեսպան Թրեյսին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նշել է, որ մեծ ջերմությամբ է հիշելու Հայաստանում իր դիվանագիտական ծառայության տարիները եւ հնարավորինս հետեւելու է այս ընթացքում մեկնարկած բարեփոխումների իրականացման ընթացքին՝ մասնավորապես դատական համակարգում:

Հանդիպման ավարտին երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել հնարավորինս պահպանել աշխատանքային շփումները:

Նախագահ Խաչատուրյանը հաջողություն է մաղթել Լին Թրեյսիին հետագա գործունեության մեջ:

Նմանատիպ նյութեր