1819 դիտում
12:17 28-05-2023
«Ոսկե արմավենու ճյուղը» շնորհվել է ֆրանսիացի ռեժիսոր Ժյուստին Թրիեի «Անկման հետագիծը» ֆիլմին
Կաննի 76-րդ կինոփառատոնում «Ոսկե արմավենու ճյուղը» շնորհվել է ֆրանսիացի ռեժիսոր Ժյուստին Թրիեի «Անկման հետագիծը» (Anatomie d'une chute, 2023) ֆիլմին։
Թրիեն շնորհակալական խոսքում ասել է, որ «մրցանակը նվիրում է բոլոր այն երիտասարդ գործընկերներին, որոնց դեռ չի հաջողվել նկարահանել սեփական ֆիլմը»։
«Ինձնից 15 տարի պահանջվեց»,- ասել է 44-ամյա Ժյուստինը։ Նա դարձել է 2-րդ կին ռեժիսորը, ով արժանացել է Կաննի գլխավոր մրցանակին։
2-րդ կարևորագույն մրցանակը՝ «Գրան պրին», բաժին է հասել բրիտանացի ռեժիսոր Ջոնաթան Գլեյզերի «Հետաքրքրությունների գոտի» ֆիլմին։
Ճապոնացի դերասան Կոջի Յակուշոն, ով խաղացել է «Գեղեցիկ օրեր» ֆիլմում, ստացել է տղամարդու լավագույն դերի մրցանակը։
Թուրք դերասանուհի Մերվե Դիզդարն արժանացել է «Լավագույն դերասանուհի» մրցանակին՝ «Չոր խոտի մասին» ֆիլմում դերակատարման համար։
Ժյուրիի մրցանակը շնորհվել է ֆինն ռեժիսոր Ակի Կաուրիզմակիի «Մեռած տերևներ» ֆիլմին։
Լավագույն ռեժիսոր է ճանաչվել Չան Ան Հունգը («Դոդեն Բուֆանի կիրքը», Ֆրանսիա), լավագույն սցենարիստ՝ Յուջի Սակամոտոն («Հրեշ», Ճապոնիա)։

Նմանատիպ նյութեր
1288 դիտում
22:59 26-06-2014
Առաջին տիկնոջն Արմավենու շքանշան է շնորհվել
962 դիտում
12:00 25-05-2015
«Ոսկյա արմավենու ճյուղ» մրցանակը շնորհվել է Ժակ Օդիարին` «Դիպան» ֆիլմի համար
Այս բաժնից
1936 դիտում
16:41 07-01-2025
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն ու ռուբլին թանկացել են
1828 դիտում
14:41 07-01-2025
ՀՎԿԱԿ-ը՝ Հայաստանում գրանցված մետապնևմովիրուսի դեպքերի մասին
1975 դիտում
20:51 06-01-2025
Ճաշել, նոր ենք եկել, ժողովուրդ ջան. չեմ էլ խմում, բայց կչխկացնեմ. Փաշինյանը՝ Արուճում․ NEWS.am