211652_close_icon

Արամ Մանուկյանի «Սիգմա» հայկական կարճամետրաժ ֆիլմին շնորհվել է Վատիկանի «Parole Aperte» մրցանակը

views-count715 դիտում article-date 14:30 26-03-2025
Վատիկանի Առաքելական գրադարանի «Սիքստինյան» սրահում կայացել է ռեժիսոր Արամ Մանուկյանի «Սիգմա» հայկական կարճամետրաժ ֆիլմի ցուցադրությունը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, միջոցառման շրջանակում ֆիլմին շնորհվել է Վատիկանի հեղինակավոր «Parole Aperte» մրցանակը։

Վատիկանում ֆիլմի ցուցադրությանը հայկական պատվիրակության մասնակցությունն ապահովվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի կինոյի հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։

«Սիգմա» կարճամետրաժ ֆիլմի բեմադրող ռեժիսորն Արամ Մանուկյանն է, գլխավոր պրոդյուսերը՝ Կարեն Ծատուրյանը, բեմադրող օպերատորը՝ Ռոմեն Ծատուրյանը, կոմպոզիտորը՝ Հայկ Ներսեսյանը, պրոդյուսերը՝ Դավիթ Ջինանյան, սցենարի հեղինակն Աշոտ Դանիելյանն է:

Նմանատիպ նյութեր