211652_close_icon
views-count1255 դիտում article-date 22:59 26-06-2014

Առաջին տիկնոջն Արմավենու շքանշան է շնորհվել

Հենաշարժական ապարատի հիվանդություններով երեխաների բուժումը հովանավորելու և բարեգործական գործունեության համար Հայաստանի Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանին շնորհվել է Արմավենու շքանշան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` հունիսի 26-ին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը տեղի ունեցավ «Արմավենի» բարեգործական հիմնադրամի հանդիսավոր ընդունելությունը` հիմնադրամի կողմից իրականացվող «Քայլի՛ր հպարտ» ծրագրի շրջանակներում 100-րդ հիվանդի բարեհաջող վիրահատության առիթով: Հանդիսավոր երեկոյին ներկա են եղել «Արմավենի» բարեգործական հիմնադրամի պատվավոր նախագահ, ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, մշակույթի և գործարար ոլորտի նշանավոր գործիչներ: Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնել է «Արմավենի» հիմնադրամի նախագահ Արշակ Միրզոյանը, 2000 թվականից ի վեր հիմնադրամի շնորհիվ անվճար բուժում է ստացել 100 մարդ: «Սկզբում բավական դժվար էր միջոցներ հավաքել հիվանդների բուժումն ապահովելու համար: Առաջին հինգ տարիներին հիմնադրամի միջոցով բուժվել է 19 հոգի, իսկ հաջորդող տարիներին` 81-ը, նրանցից 43-ը վերջին չորս տարիների ընթացքում: Իսկ տիկին Ռիտա Սարգսյանի անձնական հովանու ներքո բուժում է ստացել թվով ինը երեխա»,- նշել է Միրզոյանը:

Նմանատիպ նյութեր