211652_close_icon
views-count40638 դիտում article-date 15:03 25-07-2023

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ բախվել են Mercedes-ն ու Opel-ը. Opel-ն էլ բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 5 վիրավորներից 2-ը երեխաներ են․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ը այնուհետև բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջվել, 5 հոգի, որոնցից 2-ը երեխաներ են, քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել Opel-ից և տեղափոխվել՝ մի մասը «Աշտարակ» բժշկական կենտրոն, մի մասը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վիրավորներից մեկին հիվանդանոց է տեղափոխել քաղաքացին իր անձնական օգտագործման ավտոմեքենայով։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի և վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Գարիկ Մովսիսյանն ու Գարեգին Մովսիսյանը, որպեսզի հերտաքրքրասեր քաղաքացիները մեքենաները չկանայեն և խցանում տեղի չուեննա, ինչը պարեկներին հաջողվում է։

Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Աշտարակի բաժնի հերթապահ խումբը՝օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով՝ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր