36377 դիտում
12:40 23-05-2023
Վանաձորում դանակահարել են «Վայֆայի Արո» մականվամբ՝ «Վենեցիա» սրճարանի տնօրենին․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մայիսի 22-ին, դանակահարություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ կոնքի շրջանի և ծնկան շրջանի կտրած-ծակած» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը և Ոստիկանության Բազումի բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը։
Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։
Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորին, ոստիկանները պարզել են, որ նա Վանաձոր քաղաքի բնակիչ 41-ամյա Արայիկ Սարկիսյանն է։
Ոստիկանության Լոռու մարզային վարչության քրեական հետախուզության խմբի, Ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ, պարզել են, որ նույն օրը, ժամը 14։00-ի սահմաններում Վանաձոր քաղաքում Սայաթ Նովայի անվան զբոսայգում գտնվող հայտնի «Վենեցիա» սրճարանի տնօրեն, հիվանդանոց տեղափոխված Ա․ Սարկիսյանը վիճաբանել է Վանաձոր քաղաքի բնակիչներ, եղբայրներ 27-ամյա Դավիթ Ղամբարյանի և 19-ամյա Գոռ Ղամբարյանի հետ։ Դրանից հետո Ա․ Սարկիսյանը տեղափոխվել է հիվանդանոց։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանության հիմնական մեղավորը եղել է սրճարանի տնօրենը, ով Վանաձորում հայտնի է նաև որպես «Վայֆայի Արո» մականվամբ։ Սրճարանի տարածքում նա ու մի քանի հոգի հայհոյանքներ են հնչեցրել։ Եվ Դ․ Ղամբարյանը խնդրել է նրանց, որպեսզի դադարեցնեն հայհոյանքներ տալը, քանի որ սրճարանում մարդիկ կան, այդ թվում՝ աղջիկ։ Սակայն դա նրանց վրդովվեցնում է, ու սկսում են քաշքշել Դ․ Ղամբարյանին։ Գալով սրճարան, Գ․ Ղամբարյանը տեսնում է այդ ամենը և փորձում միջամտել վիճաբանությանը, սակայն Ա․ Սարկիսյանը շարունակում է հարվածներ հասցնել Ղամբարյան եղբայրներին։ Այդ ժամանակ եղբայրներից մեկը դանակով, ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնապաշտպանության նպատակով հարվածներ է հասցնում Ա․ Սարկիսյանին։
Դեպքի վայրում ծառայություն են կատարում ՊԾ Լոռու գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Հրաչյա Հակոբյանը, 1-ին դասակի հրամանատար Արթուր Ղուկասյանը։
Դեպքի վայրում էլ հայտնաբերվում են արնանման հետքեր։ Ապա ժամանում են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Բազումի քննչկան բաժնի խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Ոստիկանության Լոռու մարզային վարչության, Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները, համագործակցելով Ոստիկանության Լոռու վետերանների խորհրդի անդամների հետ, պարզում են՝ որտեղ է գտնվում Դ․ Ղամբարյանը; Եվ նրա ընտանիքի անդամների հետ բացատրական աշխատանքների արդյունքում այսօր՝ մայիսի 23-ին, Դ․ Ղամբարյանը ինքնակամ ներկայանում է Ոստիկանության Բազումի բաժին, որտեղից էլ նրան ներկայացնում են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։
Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք՝ դանակը։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Արմինե Դաիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+