Ճապոնիայում G7-ի գագաթաժողովում սպասվում է Բայդենի և Զելենսկու հանդիպումը
Սպասվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կհանդիպի իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ Ճապոնիայում կայանալիք G7 («Մեծ յոթնյակ») գագաթաժողովին, հաղորդում է CNN-ը:
Զելենսկին կմիանա համաշխարհային առաջնորդներին Սաուդյան Արաբիայում Արաբական պետությունների լիգայի գագաթաժողովին մասնակցելուց հետո:
Բայդենը «Մեծ յոթնյակի» առաջնորդներին հայտնել է, որ ԱՄՆ-ն կաջակցի ուկրաինացի օդաչուներին ժամանակակից ինքնաթիռներով, այդ թվում՝ F-16-երով։ Այս որոշումը կտրուկ շրջադարձ է Բայդենի համար, ով ավելի վաղ ասել էր, որ չի հավատում, որ Կիևին ինքնաթիռներ են պետք:
G7-ում ԱՄՆ վարչակազմը նաև նոր պատժամիջոցներ է ներկայացրել ՌԴ ֆիզիկական իրավաբանական անձանց դեմ: