211652_close_icon
views-count4593 դիտում article-date 09:47 06-09-2014

Սերժ Սարգսյանը ՆԱՏՕ-ի գագաթաժողովում կարևոր երկու քայլ արեց. «Առավոտ»

«Առավոտ»-ը գրում է, որ Սերժ Սարգսյանը ՆԱՏՕ-ի գագաթաժողովում կարևոր երկու քայլ արեց իր մասնակցությամբ. պահպանեց ԵԱՀԿ ՄԽ դերը կարգավորման ապագայում և առաջին անգամ այդպիսի բարձր ամբիոնից Ադրբեջանի ղեկավարին «բռնապետ» անվանեց, իսկ Թուրքիայի նոր իշխանությանը՝ Ալիևին պաշտպանող։ «Իսկ Էրդողանի՝ «կրտսեր եղբորն» աջակցելու ծրագիրն Ուելսում թերևս չարժի իրագործված համարել, քանի որ ՆԱՏՕ-ի հռչակագրում «ԼՂ հակամատություն՚ արտահայտությունը նախ առհասարակ բացակայում է, իսկ Հարավային Կովկասի երկրներին աջակցելու հատվածը հավասարակշռված է, քանի որ հիշատակվում է միջազգային իրավական նորմերի, Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների մասին։ ՆԱՏՕ-ի հռչակագրում նշվում է, որ դաշինքի անդամ երկրները շարունակում են աջակցել Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, անկախությանն ու ինքնիշխանությանը։ Հիշեցնենք, որ Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք հիմնական սկզբունքներն են տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման, ազգերի ինքնորոշման իրավունքը։ Գուցե ՆԱՏՕ-ի հռչակագիրն այն չէ, ինչ ակնկալում էր Սերժ Սարգսյանը, բայց դա նաև այն չէ, ինչ կցանկանային տեսնել Էրդողանն ու Ալիևը»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր