211652_close_icon
views-count29054 դիտում article-date 11:22 20-05-2023

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ Lexus-ը բախվել է ապառաժ քարերին և հայտնվել ձորում․ կան վիրավորներ․ օպերատիվ են գործել Թալինի բժիշկներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 23։10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Պայծառ Ա․-ն իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 69 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին ու հայտնվել ձորում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ՝ Երևանի բնակիչներ 41-ամյա Էդգար Ս․-ն և 43-ամյա Էդգար Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։ 

Վիրավորներին օգնել են վարորդը և օպերատիվորեն ժամանած Թալինի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև «Թալին» բժշկական կենտրոն տեղափոխելը, տեղում առաջինն բուժօգնությունն են ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, վաշտի հրամանատար Արմեն Տիգրանյանի և դասակի հրամանատար Հարություն Պողոսյանի գլխավորությամբ։

Տեղում ծառայություն են իրականացրել նույն վաշտի ավագ պարեկ Արմեն Զաքարյանն ու կրտսեր պարեկ Կարեն Ստեփանյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Թալինի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ 

Վթարի մասին Ոստիկանության Թալինի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Անանյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով՝ Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Ավտոմեքենան պարեկների և քաղաքացիների օգնությամբ մանիպուլյատորով տեղափոխվեց Ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները և տեսանյութ՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 120+
120+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր