211652_close_icon
views-count754 դիտում article-date 20:06 17-05-2023

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզները մասնակցել են սպորտլանդիային

Մայիսի 11-ին, 12-ին և 16-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզները մասնակցեցին սպորտլանդիային։ 

 Եզրափակիչ փուլ անցան թիվ 78, 90 և 91 մանկապարտեզները։ 
  Այսօր եզրափակիչ փուլին  1-ին պատվավոր տեղը զբաղեցրեց թիվ 90 մանկապարտեզը,  2-րդ տեղում էր թիվ 78,  իսկ  3-րդ տեղում՝ թիվ 91 Երևանի «Փոքրիկ երկիր» մանկապարտեզները։ 

 Մալաթիա֊Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Անդրանիկ Ավետիսյանը գավաթներ և պատվոգրեր հանձնեց հաղթողներին, իսկ բոլոր փոքրիկներին տրվեցին մեդալներ և սպորտային համազգեստներ։ 

Վարչական շրջանի ղեկավարի տեղակալը շնորհավորեց երեխաներին՝ իրենց նվաճած հաղթանակի համար և քաջալերեց ու հույս ներշնչեց, որ պարտվողները երբեք չպետք է հուսահատվեն և ավելի հետևողական լինեն պարապմունքներ անցկացնելիս, որպեսզի հաջորդ տարի կայանալիք մրցույթում իրենք դառնան հաղթողներ։ 

 Միջոցառումը ժամանակ առ ժամանակ ընդմիջվում էր տարբեր մանկապարտեզների սաների գեղեցիկ ելույթներով, իսկ վերջում՝ անակնկալ ասպարեզ մտավ մեծ արջը և իր գեղեցիկ կատարումներով զվարճացրեց միջոցառման մասնակից փոքրիկներին։

Նմանատիպ նյութեր