Ինչպես է Աշոտ Փաշինյանն ինքնակամ մոտենում մեքենային. համացանցում կադրեր են հայտնվել
Աշոտ Փաշինյանի «առևանգման փորձի» գործով ձերբակալված զոհվածների ծնողների փաստաբան Վահան Հովհաննիսյանը սոցցանցում տեսանյութ է հրապարակել։ Կադրերում երևում է, թե ինչպես են մայրերը վարչապետի որդուն հրավիրում զրուցելու։ Նա էլ ինքնակամ, հանգիստ քայլելով ծնողների հետ մոտենում է ավտոմեքենային։



