Համացանցում հայտնվել են կադրեր` Ջոլիի եւ Փիթի նոր ֆիլմից
Շուտով ամբողջ աշխարհում կինոյի սիրահարները կտեսնեն Անջելինա Ջոլիի եւ Բրեդ Փիթի համատեղ նոր ծրագրի արդյունքը: Իսկ մինչ այդ, համացանցում հայտնվել են «Ծովի մոտ» ֆիլմից մի քանի կադրեր:
Ջոլին այդ ֆիլմում գլխավոր հերոսուհուն` նախկին պարուհուն է մարմնավորում, ամուսինն էլ գրող է: Վերջինիս դերն էլ խաղացել է Բրեդ Փիթը: Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա նոյեմբերի 13-ին: