Համացանցում են հայտնվել ԱՄՆ-ի Տեխաս նահանգին վրա հասած «Հարվի» փոթորկից կադրեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՄՆ-ի Տեխաս նահանգում բարձրացած հզոր «Հարվի» փոթորկից կադրեր են հայտնվել համացանցում։ Այն նշված նահանգից արդեն անցել է արդեն Փորթ-Լավաքա նավահանգստով։ Այդ մասին հայտնել է ABC News հեռուստաալիքը։
Փոթորկին տրվել է 5-ից 4-րդ աստիճանի հզորություն։ Այն շարժվել է առավելագույնը 215 կմ ժամ արագությամբ։
Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ եղանակային ոչ լավ պայմանները ևս մի քանի օր կպահպանվեն նահանգում, իսկ այդ ընթացքում հետաձգվելու են թռիչքները, և փակվելու են դպրոցները։ Բնակչությանը հորդորվել է սննդի պաշար ունենալ տան։
Երկրի նախագահ Դոնալդ Թրամփը աղետի ռեժիմ է հայտարարել նշված նահանգում։